Մեր մասին

Գյումրին ունի միայն իրեն հատուկ սովորություններ, մտածելակերպ, հումոր և նույնիսկ միայն իրեն հատուկ ավանդական աղանդերների հավաքածու:

Գյումրի այցելության ժամանակ անպայման խորհուրդ է տրվում համտեսել քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող ավանդական յաղլին՝ հատուկ շերտավոր խմորով ու երեսին պատված շաքարի փոշով խմորաթերթիկը, որը պատրաստվում է վառարանում կամ թավայի մեջ:

Գաթայի անվանումը կապվում է Արևմտյան Հայաստանի Յաղլի-Մուսա գյուղի հետ: Մեծ եղեռնից հետո մազապուրծ եղած հայերից շատերը բնակություն հաստատեցին Գյումրիում՝ իրենց հետ բերելով ազգային ուտեստների և ընդհանրապես սովորույթների շատ տարրեր:


Gyumri has unique traditions,mentality,humour and even a typical collection of desserts. When you visit Gyumri you are advised to taste one of the city's symbols-traditional yaghli-a layered dough with sugar powder on the top which is made in the oven or in the pan. The name of the gata is connected with Yaghli-Mousa village of Western Armenia. After the great Genocide many of the survived armenians settled in Gyumri bringing many elements of national dishes and traditions with them.