Գաղտնիության Քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել «Յաղլի HOUSE» կայքի այցելուներին իրենց կողմից տրամադրված ցանկանած տվյալների, դրանց մշակման և պահպանման մեր քաղաքականության մասին։

Մուտքագրելով Ձեր անձնական տվյալները, որոնք մեր կողմից «Անձնական տվյալների պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն՝ պահվում են գաղտնի և չեն կարող փոխացվել երրորդ անձանց՝ բացառությամբ՝ օրենքով խիստ նախատեսված դեպքերի, Դուք կարող եք վստահ լինել Ձեր կողմից մեզ տրամադրված ցանկացած տվյալի խստիվ պահպանմանն ու մեր գաղտնիության քաղաքականության արդյունավետությանը։ «Անձնական տվյալների պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր կողմից իրավաչափորեն կարող են հավաքագրվել և պահպանվել հետևյալ տեղեկությունները, կամ անձնական տվյալները․

  • Անուն, ազգանուն,
  • Էլ– հասցե,
  • հեռախոսահամար,
  • առաքման հասցե,
  • առաքման համար տրված լրացուցիչ տեղեկատվություն,
  • մեզ հետ կատարած նամակագրություն և այլն։

Ձեր կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն օգտագործվում է բացառապես սպասարկումը պատշաճ իրականացնելու, պատվերը հաստատող նամակ ուղարկելու, Ձեզ հետ հեշտ կապ հաստատելու, Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու և Ձեզ գոհացնելու համար։