Առաքման Քաղաքականություն

Պատվերն ընդունելուց և հաստատումը ստանալուց հետո մեր կողմից պատվերի առաքումը սովորաբար իրականացվում է 40-60 րոպեի ընթացքում։ (Առաքման ժամանակագատվածը կախված է առաքվող սննդից և այդ պահին կոնկրետ սրճարանի ծանրաբեռնվածությունից):

Մենք իրականացնում ենք առաքման ծառայություն Գյումրի քաղաքում։ Մինչև 5000 դրամ գնումների դեպքում առաքումն արժե 500 դրամ։ 5000 և ավելի գնումների դեպքում առաքումը Գյումրիում անվճար է։

Վճարել հնարավոր է թե՛ կանխիկ և թե՛ անկանխիկ տարբերակով։

Անկանխիկ գնման պարագայում հաճախորդի պատվերը համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց:

Կանխիկ վճարման դեպքում գնման պատվերը համարվում է ընդունված գնումն ավարտելուն պես:

Վերադարձի կարգ

Հաճախորդն իրավունք ունի չեղարկելու պատվերը, եթե այն ուշացրել են ավելի քան 60 րոպեով, կամ պարզապես ցանկանում է չեղարկել պատվերը, եթե պատվերից անցել է ոչ ավել քան 10 րոպե։ Պատվերը նշված ժամանակահատվածում չեղարկվելու պարագայում հաճախորդին վերադարձվում է ամբողջական գումարը։ Փոխհատուցվող գումարը, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

Յաղլի HOUSE պատասխանատվություն չի կրում բանկային համակարգերի անսարքությունների և խոտանների համար, որոնց հետևանքով Հաճախորդը կարող է վնասներ կրել: